Էրզրումցի կանայք պահանջում են, որ թուրք երգչուհին չերգի հայերեն
Էրզրումցի կանայք դեմ են, որ թուրք երգչուհի Սեզեն Աքսուն «Սարը Գելին» երգը կատարի հայերեն : Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրք հանրահայտ երգչուհի Սեզեն Աքսուի նոր ալբոմում տեղ կգտնի նաև հայտնի «Սարը գելին» երգի հայերեն կատարումը: Սակայն այս նախաձեռնությանն ընդդիմացել են Թուրքիայի Էրզրում քաղաքի կանայք, որոնք պատճառաբանել են, թե «Սարը գելինը» Էրզրումի «թյուրքյու»-ներից երգչուհին այն չպետք է կատարի հայերեն:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը:
«Սեզեն Աքսուն թող չափը ճանաչի: Էրզրումցի կանանց անունից հայտարարում եմ, որ մենք դատապարտում ենք իր այս արարքը»,-հայտարարել է «Էրզրումի նախաձեռնող կանանց կազմակերպության» նախագահ Զեքիյե Չոմաքլըն:
Նշենք , որ «Սարի Գելին» (թուրքերենով նշանակվում՝ «դեղին հարս»կամ «նորահարս») հայկական ժողովրդական երգ է, որը տարածված է Հայաստանում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում