Սինոփսիս Արմենիան կմասնակցի Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին
Սինոփսիս Արմենիան կմասնակցի Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), որը տեղի կունենա Հերշինգում (Բավարիա) մարտի 27-ից ապրիլի 2-ը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ միջֆակուլտետային «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր, Վազգեն Մելիքյանը, Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը, և երկու ուսանող, որոնք սովորում են Հայաստանի պետական ճարտարագիրական համալսարանի (ՀՊՃՀ) ու Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ Սինոփսիսի կրթական ծրագրով:
Ըստ աղբյուրի, միջոցառման կազմակերպիչներն են «ՄԷՏԻ» Ազգային հետազոտաան համալսարանը և Մյունխենի տեխնիկական ինստիտուտը: Ամենամյա միջոցառումը համախմբում է նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտության, համակարգչային մոդելավորման և հեռահաղորդակցման ոլորտների առաջատար բուհերի դասախոսներ և ուսանողներ:
Ծրագրին աջակցելու և ուսանողներին իրենց գիտական աշխատանքների արդյունքներով կիսվելու հնարավորություն տալու նպատակով, սկսած 2008 թ.-ից, Սինոփսիս Արմենիան յուրաքանչյուր տարի մասնակցում է միջոցառմանը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես բացման խոսքով հանդես կգա Ռիչ Գոլդմանը: Այս անգամ նրա ելույթը կլինի «Տեխնոլոգիան և տիեզերք. սիմբիոտիկ հարաբերություններ» թեմայի շուրջ:
«Մեր տարեկան մասնակցությունը MB-JASS-ին դարձել է ավանդույթ, ծառայելով որպես ԱՄՆ-ի, Հայաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի համագործակցության յուրօրինակ մոդել: Սա հետաքրքիր հնարավորություն է մեր ուսանողների համար գիտելիքների փոխանակման և իրենց նվաճումները ներկայացնելու, օգնելով բարձրացնել իրենց համալսարանների և Հայաստանի տեսանելիությունը, որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մրցունակ երկիր»,- ասել է, Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր և «ՄԷՏԻ» պատվավոր պրոֆեսոր Ռիչ Գոլդմանը:
«Դպրոցը կարևոր և օգտակար իրադարձություն է մի շարք պատճառներով: Նախ՝ սա հնարավորություն է ուսանողների համար տեղեկանալու տեխոնոլոգիաների և բիզնեսի վերջին նորությունների մասին ուղղակիորեն բարձր մակարդակի ղեկավարներից: Երկրորդ՝ մեկ շաբաթ տևողությամբ դպրոցը դրական միջավայր է ստեղծում ոչ միայն մասնակիցների գիտելիքների փոխանակման, այլ նաև միմյանց հետ կապերի ստեղծման համար»,- ասել է Վազգեն Մելիքյանը, ով MB-JASS 2012-ի շրջանակներում կայանալիք «Ավտոմատացում և նանոչափային ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» սեկցիայի համանախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան