ՕԵԿ ցուցակը փոփոխություններ է կրել
«Երկիրը» գրում է, որ ՕԵԿ 15-ամյակի միջոցառման ժամանակ ներկայացված ՕԵԿ ցուցակն ավելի ուշ էական փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, ըստ թերթի, ցուցակում 11-րդ տեղում հայտնված Մհեր Շահգելդյանը դժգոհություններ է հայտնել, որից հետո տեղափոխվել է 6-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Հարությունյանը 9-րդ տեղից բարձրացել է 5-րդ: Ըստ թերթի, ցուցակից դժգոհ է նաև ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը, ով աշխատանքից հրաժարական է տվել և առաջիկայում դուրս կգա նաև կուսակցությունից:
«Ժողովուրդի» հետ զրույցում Սուսաննա Աբրահամյանը չի թաքցրել դժգոհությունն ու ասել է, որ ինքը կուսակցության վարկանիշի համար ամեն ինչ արել է, կռիվ է տվել լրատվամիջոցների հետ, իսկ արդյունքում չի գնահատվել ու հայտնվել է ցուցակի 36-րդ հորիզոնականում: ՕԵԿ մամուլի խոսնակ է նշանակվել Հարություն Ամիրյանը: