«The Wall Steet Journal». Եթե ժամանակը ձայն ունի, այն հնչում է այնպես, ինչպես Հաղպատը
«The Wall Steet Journal» պարբերականը լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի պատմամշակութային վայրերի առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացրել է հեղինակ Դենիս Բեռմանի տպավորությունները Հայաստան կատարած ճանապարհորդության մասին:
Հիացած լինելով Հաղպատով, գրել է, թե մի հայկական նոտա է թևածում 1000-ամյա Հաղպատի վանքի քարե պատերի ներսում.
«Սփռելով վանքի ջերմությունը` այդ մեն մի երաժշտական նոտան դառնում է ամբողջ սիմֆոնիա: Եթե ժամանակը ձայն ունի, այն հնչում է այնպես, ինչպես Հաղպատը, որը աշխարհի ամենամեծ, ինչպես նաև ամենաքիչ ուսումնասիրված կրոնական հաստատություններից մեկն է:
Հայաստանը հարյուրավոր կիլոմետր շառավղով առանձնացած է Թուրքիայից, ումից Հայաստանի սպասելիքները 1915 թ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Հարաբերությունները հարևան Ադրբեջանի հետ նույնպես մնում են ճեղքված:
Սակայն այս խճճված պատմությունն ու թշնամանքն է, որ ստիպում է Հայաստանին այսպիսի ազդեցիկ վայր լինել օտարերկրացիների համար: Այս ամենը ես և իմ կինս հասկացանք, երբ գնտվում էինք Հայաստանում:
Այն ինչ տեսանք շատ տպավորիչ էր. Հաղպատի և Գեղարդի ինքնատիպ վանքերը, որոնք փորագրված էին լեռան գագաթին՝ շրջապատված կանաչ հովիտներով: Հաղպատի վարդապետերը բարեպաշտ կյանքով են ապրել, սակայն նրանց կյանքը ցավոք կարճ է եղել: Մի շարք գրքեր ու ձեռագրերը պաշտպանվել են զավթիչներից: Զավթիչները այնքան հաճախ են հարձակում գործել, որ Հաղպատի պատուհանները ստիպված են եղել ձևափոխել նեղ լուսանցքների, որն այսօր, թվում է, որ կենտրոնացնում է առկայծող արևի ուժը»:
Հոդվածի մեկնաբանությունների բաժնում ընթերցողները մի շարք ուշագրավ գրություններ են թողել: Դրանից մեկը, որը բավականին հետաքրքրաշարժ և տպավորիչ էր՝ Ռենդալ Վորդի գրառումն է. «Հնագույն քրիստոնեական երկրներց մեկը, եթե ոչ ամենահնագույնը: Թուրքերը պետք է ավելին անեն, քան ուղղակի հայերից ներողություն խնդրելը: Գումարներ պետք է փոխհատուցվեն, ինչպես նաև հողեր վերադարձվեն: Թուրքերը մինչ օրս նույն բաներն են իրագործում: Նրանք փակում են հույն ուղղափառ եկեղեցու Քրիստոնեկան համալսարանները, ինչպես նաև հրաժարվում են դրանք վերաբացելուց:Հայկական եկեղեցիները Թուրքիայի տարածքում թալանի են ենթարկվել, առանց մեկ րոպե անգամ մտածելու, այն պետք է փոխհատուցվի: Ես մի անգամ նման թեմայով նորից էի մեկնաբանություն արել, և մի հիմար թուրք ինձ պատասխանել էր. «Բայց ոչ ոք չի գնում եկեղեցիներ, դրանք լքված են»: Իհարկե չեն գնում, խելացիս, քանի որ նրանք, ովքեր գնացել են՝ սպանվել են, այդ է պատճառը, որ եկեղեցիները լքվել են: Թուրքերը դաժանաբար սպանել են կանանց, երեխաներին, երիտասարդ աղջիկների: Թուրքերը դրսևորում են նույն վարքագիծը մինչ օրս՝ իհարկե մի քիչ վերապահումներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում