Հարցազրույցներ 19:27 26/03/2012

Արաբագետ. «Ապստամբների» դեմ սիրիական իշխանությունների հաջողությունները կարող են ազդել միջազգային հանրության դիրքորոշման վրա

Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների ընդհանուր միտումների և ներսիրիական հակամարտության, ինչպես նաև հնարավոր ռազմական գործողությունների մասին Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ի՞նչ քայլեր են իրականացնում Սիրիայի իշխանությունները երկրում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
-Իշխանությունների կողմից որոշ քայլեր իրոք իրականացվել են: Նախ ընդգծենք նոր Սահմանադրության ընդունումը: Սիրիական մայր օրենքի նոր, փոփոխված տարբերակում ամրագրվեցին երկրի իշխանությունների կողմից նախաձեռնված բարեփոխումների շարունակական գործընթացի որոշ քաղաքական, իրավական դրույթներ: Նոր Սահմանադրության ընդունումը այդ գործընթացի հերթական կարևորագույն քայլն էր, որին նախորդել են մի շարք այլ գործողություններ. նշանակվել է նոր կառավարություն, չեղյալ է հայտարարվել շուրջ 48 տարի տևած արտակարգ դրությունը, մի քանի անգամ համաներում է հայտարարվել, ներդրվել է բազմակուսակցական համակարգ, ստեղծվել են 9 նոր կուսակցություններ, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդունվել է ԶԼՄ-ների, խաղաղ երթերի, ցույցերի մասին նոր օրենքները և այլն: Իսկ գործընթացի հաջորդ քայլը, համաձայն նոր Սահմանադրության, մայիսի 7-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Սակայն պետք է նշել, որ վերոնշյալ քայլերը չեն ընդունվում արմատական ընդդիմության քաղաքական թևի` «Սիրիայի ազգային խորհրդի» կողմից, որը դիվանգիտական հնարավոր բոլոր միջոցներով ջանում է հասնել այսպես կոչված «Լիբիական սցենարով» արտաքին միջամտության և գործող վարչակարգի հետ բանակցելու միակ նախապայման է հայտարարում Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:

-Իսկ ինչպիսի դերակատարություն ունի սիրիական ընդդիմությունը:
-Արմատական ընդդիմության գործելաոճի վրա որոշակի ազդեցություն ունեցան փետրվարի 24-ին Թունիսի մայրաքաղաք Թունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման արդյուքները, որոնք չհանգեցրին որևէ կոնկրետ քայլերի, այլ սահմանափակվեցին միայն մի քանի կոչերով` Սիրիայում բռնությունների անհապաղ դադարեցման և իշխող վարչակարգի դեմ նոր պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին, սիրիական ընդդիմության համախմբման և միասնական գործելու կարևորության վերաբերյալ, ինչպես նաև արմատական ընդդիմադիր ՍԱԽ-ին` որպես «խաղաղ ժողովրդավարական փոփոխությունների ձգտող սիրիացի ժողվրդի օրինական ներկայացուցիչ» ճանաչելու մասին հայտարարությամբ: Բնականաբար նման հայտարարությունները չէին կարող գոհացուցիչ լինել սիրիական ընդդիմության համար. Թունիսյան հանդիպումից հետո սիրիական գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ՍԱԽ-ի ներսում պառակտում սկսվեց: Արդեն փետրվարի 27-ին ՍԱԽ-ի 270 անդամներից 20-ը լքեցին կառույցը` հիմնելով նոր` «Սիրիական հայրենասիրական խումբը» և իրենց հիմնական նպատակ հայտարարելով ընդդիմության զինված հատվածի` «Սիրիական ազատ բանակին» (ՍԱԲ, որի գործողունեությանն աջակցություն ցուցաբերելու մասին են հայտարարել մի շարք ահաբեկչական կազմակերպություններ) համակողմանի աջակցություն ցուցաբերելը: Պառակտումը շարունակվեց նաև հետագայում. մայիսի 14-ին ևս 3 ընդդիմադիր գործիչ լքեցին կազմակերպությունը:

Մյուս կարևոր հանգամանքը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` Արևմուտքի ընդհանուր դիրքորոշումը բնորոշող և իրար հաջորդած հայտարարություններն էին առ այն, որ ներկա փուլում սիրիական ընդդիմությանն անհրաժեշտ է հնարավորինս համախմբվել` առավել լուրջ և ազդեցիկ գործոն ներկայանալու և սիրիացի ժողովրդի ժողովրդավարական մղումներն առաջնորդելու համար:

-Ինչով է պայմանավորված, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, այդ երկրում ռազմական բախումների ակնհայտ աճ է արձանագրվում:
Ըստ էության, վերոնշյալ իրադարձությունների ենթատեքստում, սիրիական իշխանությունները ևս տեսան իրենց անելիքը` այն է խոչընդոտել արմատական ընդդիմության միավորմանը և մերկացնել նրա ապակայունացնող ու զրպարտող գործունեությունը: Սիրիական բանակի ստորաբաժանումներն, անցնելով զինված խմբավորումների դեմ վճռական ռազմական գործողությունների, մեկը մյուսի հետևից վերականգնեցին վերահսկողությունը ընդդիմադիրների հիմնական հենակետերի վրա` նախ վերջին շրջանում «սիրիական Բենղազին» համարվող Հոմսը, ապա թուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Իդլիբը, ինչպես նաև դրանց հետևած սիրիա-հորդանանյան սահմանին գտնվող Դարաա, իսկ մարտի 22-ին նաև Դեր Զոր քաղաքները և մի շարք այլ բնակավայրեր հիմնականում ազատագրվեցին սիրիական բանակի ստորոբաժանումների կողմից: ՍԱԲ-ի ներկայացուցիչները վերջնական ջախջախումից խուսափելու նպատակով նահանջեցին զբաղեցրած հենակետերից և անցան մարտավարական նախկին հնարքներին, այն է` տեղային հարձակումներ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ երկրի տարբեր քաղաքներում և բնակավայրերում:

-Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Դամասկոսում և Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել հենց այդ համատեքստում:
Միանշանակ, կարելի է դիտարկել ինչպես Ձեր նշած ահաբեկչական գործողությունները` մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ, այնպես էլ Դամասկոսի` ռազմավարական առումով կարևորագույն շրջաններից մեկում` Ալ-Մըզզեում (այստեղ է գտնվում նաև Սիրիայում ՀՀ դեսպանատունը) տեղի ունեցած զինված բախումները, որոնք բավականին լայն արձագանք ստացան հայկական ԶԼՄ-ներում: Թեպետ պետք է նշել, որ նման գործողություններն ուղղված են մեծ մասսամբ Սիրիայի պետական, վարչական և հատկապես անվտանգության ու ուժային կառույցների ներկայացուցչությունների և շինությունների դեմ, սակայն դրանց հետևանքով մեծապես տուժում է նաև երկրի խաղաղ բնակչությունը: Եվ միգուցե ահաբեկչությունների իրականացման վայրերի ընտրության հարցում որոշակի ազդեցություն է ունենում տվյալ տարածքի բնակչության ազգային և դավանական կազմությունը, քանի որ, ինչպես պաշտոնական Դամասկոսն է պնդում, զինյալների նպատակն է Սիրիայի տարածքում կրոնադավանական և միջէթնիկական հակասությունների հրահրումը, բայց սարանում էլ չի կարելի միանշանակ համոզված լինել»:

-Արդյո՞ք կապ եք տեսնում «ապստամբների» դեմ սիրիական իշխանությունների կողմից իրականացված վերոնշյալ գործողությունների և վերջին ժամանակներում միջազգային հանրության շրջանում սիրիական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման միտումների միջև:
-Անշուշտ, Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հաջողությունները և արմատական ընդդիմության պառակտման գործընթացը որոշակի ազդեցություն ունեցան նախ Ռուսաստանի և ԱՊԼ-ի, ապա նաև Մոսկվայի և Արևմուտքի միջև դիրքորոշումների մերձեցման հարցում, որոնք արտացոլվեցին ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության հուսադրող հեռանկարի հարցում, և որոնց արդյունքը հանդիսացան ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ բավականին հավասարակշռված և միակողմանի պահանջներից զուրկ հայտարարությունների ընդունումը, ինչի առանցքը հանդիսացավ Քոֆի Անանի առաքելությանը լիակատար աջակցության պատրաստակամությունը: Որպես նշվածի փաստարկում կարելի է դիտարկել նաև «HRW» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որում սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում առաջին անգամ քննադատվում է սիրիական ընդդիմության գործելաոճը` պայմանավորված մարդու իրավունքների բազմաբնույթ խախտումներով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}