Եվրամիությունն իրանցի 17 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոց է կիրառել
Եվրամիությունն իրանցի 17 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոց է կիրառել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` պատժամիջոցի ենթարկված պաշտոնյաների թվում են Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանին, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռեզա Թաղիփուրը, Հեռուստառադիոընկերության կազմակերպության նախագահ Էզաթոլլահ Զարղամին, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
ԵՄ կողմից կիրառված պատժամիջոցների համաձայն` վերոնշյալ պաշտոնյաներին արգելվում է ԵՄ մուտքի արտոնագիր տրամադրել, միևնույն ժամանակ, սառեցվում է ԵՄ անդամ երկրներում նրանց ունեցած դրամական հաշիվները:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԵՄ կողմից պատժամիջոցի էին ենթարկվել ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին, Թեհրանի ոստիկանապետ Ալիռեզա Աքբարշահին, ՆԳՆ նախկին նախարար Սադեղ Մահսուլին (2009թ.), մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին: