Ա. Գասպարյանի «Հայկական հաց»-ը կհասնի նաև ԱՄՆ
Ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանը «Հայկական հաց» վավերագրական լիամետրաժ ֆիլմը (Հայաստան, ՌԴ, Իտալիա համատեղ արտադրություն, 2010 թ.) մարտի 31-ին ներկայացնելու է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայանալիք Քրիստոնեական կինոփառատոնին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից, որի աջակցությամբ էլ Ա. Գասպարյանը մասնակցելու է այդ փառատոնին:
«Հայկական հաց»-ը Հայաստանի քանդված եկեղեցիների, խաչքարերի մասին է, որոնք դատապարտված են անհետացման:
Ա. Գասպարյանի «Հայկական հաց» ֆիլմը 2011 թ. մասնակցելով միջազգային 2 կինոփառատոների` արժանացել է 3 մրցանակի:
2011 թ. սեպտեմբերի 6-10-ը ֆիլմը մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում կայացած Քրիստոնեական վավերագրական և հեռուստատեսային ծրագրերի «Մագնիֆիկատ» 7-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել է «Ազգային պատմության ցավոտ խնդիրների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար» ժյուրիի մրցանակին, «Եղեռնի ժամանակ հայ քրիստոնյաների արիասիրտ հավատքի մասին խորը կինովկայության համար» Բելառուսահունական կաթոլիկ եկեղեցու առաքելական առաջնորդարանի հատուկ մրցանակին:
Նախարարության աջակցությամբ Ա. Գասպարյանը մասնակցել է նաև Մոսկվայում նոյեմբերի 1-8-ը կայացած «Лучезарный Ангел» միջազգային 8-րդ բարեգործական կինոփառատոնին, որի արդյունքում ֆիլմն ընտրվել է կինոյի և հեռուստածրագրերի «Ռադոնեժ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում և արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» (օպերատոր` Գագիկ Հարությունյան) մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում