Դեսպան Կարինե Ղազինյանն այցելել է Օքսֆորդի և Քենթի համալսարաններ
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը տեղի Հայ ուսանողների միությունների հրավերով մարտի 15-ին և 22-ին այցելել է Օքսֆորդի և Քենթի համալսարաններ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելությունների ընթացքում դեսպան Կարինե Ղազինյանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում հայ երիտասարդներին վերաբերող խնդիրները:
Քենթի համալսարանում դեսպան Ղազինյանը ելույթ է ունեցել նաև Հայ ուսանողների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի առջև առկա մարտահրավերները, անդրադարձ կատարել Հայաստանի պատմությանը, ելույթ ունեցավ մեր երկրում ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականության և մասնավորապես Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ելույթից հետո դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան