«Նռան գույնը» ֆիլմով տրվելու է Կովկասյան կինոյի փառատոնի մեկնարկը
Այսօր Թբիլիսիում մեկնարկում է Կովկասյան կինոյի փառատոնը: Փառատոնը բացվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նշենք, որ Կովկասյան կինոյի փառատոնն անցկացվում է Երևանում, Բաքվում ու Թբիլիսիում Հարավայի Կովկասում գործող Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ:
Մինչև մարտի 31-ը շարունակվող փառատոնի ընթացքում ներկայացվելու է 12 ֆիլմ, այդ թվում` Համո Բեկնազարյանի «Պեպո», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը: Փառատոնի ընթացքում տեղի է ունենալու ինչպես հին, այնպես էլ նոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին