Հարցազրույցներ 13:35 26/03/2012

Լևոն Հովսեփյան. Անկարայի քաղաքականությունը քրդական խնդրի հարցում լիովին ձախողվել է

Քրդական խնդրի և այդ հարցում Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության շուրջ Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

- Քրդական զարգացումների համատեքստում, ինչպես կգնահատեք Թուրքիայում առկա իրավիճակը:

-Քրդական զանգվածային վերջին միջոցառումներն ու բախումները կարելի է ասել հերթական Նովրուզյան զարգացումներն էին, սակայն, պետք է հաշվի առնել, որ գնալով իրավիճակը փոխվում է, և քրդական գործոնը Թուրքիայում կարող է դուրս գալ վերահսկողությունից: Արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումները կարող են իրենց ազդեցությունն ունենալ առանձին «քրդական ապստամբության» համար: Թուրքիայում իրավիճակն այս առումով գնալով բարդանում է:

Եթե տարիներ առաջ հնարավոր էր քրդերի համար որոշակի իրավունքների հաստատման միջոցով ժամանակավորապես կասեցնել վտանգավոր զարգացումները, ապա իրավիճակն այժմ ավելի քան բարդացել է և ներկայում խոսք կարող է լինել միայն Թուրքիայի տարածքում քրդական լայն ինքնավարության մասին: Կարելի է ասել, որ չնայած դեռևս Թուրքիայի քրդերի շրջանում առկա միջցեղային ու հատվածային հակասություններին, արդեն իսկ ձևավորվել է ընդհանրական քրդական հասարակական-քաղաքական էլիտա, ինչը կարող է համակարգված ու կազմակերպված ձևով ուղղորդել քրդական պայքարը:

-Ինչպես կարելի է գնահատել քրդական խնդրի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը:

-Ընդհանուր առմամբ, Անկարայի քաղաքականությունը քրդական խնդրի հարցում լիովին ձախողվել է: Քրդական հիմնախնդրի լուծման Թուրքիայի բոլոր նախաձեռնությունները մատնվել են անհաջողության և դեռևս դրա մեջ գերակայությունը տրված է ուժային ճանապարհով լուծման տարբերակին: Սակայն ակնհայտ է նաև, որ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու բոլոր փորձերը ձախողվել են: Լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո թուրքական ԳՇ-ը միշտ հայտարարում էր, որ վերջ կդրվի Քուրդիստանի բանվորական կուսակցության գոյությանը և դրանով իսկ կլուծվի խնդիրը, այդուհանդերձ, իրականում քրդական զինյալ պայքարը հետագայում ևս ակտիվացել և գլխացավանք է դարձել իշխանությունների ու ուժային կառույցների համար: Չնայած քրդական խնդիրը լուծելու որոշ քաղաքական նախաձեռնություններին` հիմնական գերակայությունը գրեթե միշտ տրվել է ուժային գործոնին: Իսկ դրանք էլ իրենց հերթին ցույց են տալիս, որ այդ ճանապարհով խնդրի լուծմանը հասնելն ուղղակի իրատեսական չէ: Այլևս անհնար է քրդական խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեծ հաշվով չափազանցություն չի լինի նշել, որ ավելի քան երկու տասնամյակ թուրքական անվտանգության ուժերի պայքարը քուրդ զինյալների դեմ եղել է անարդյունք և չի հանգեցրել ինչպես ՔԲԿ-ի, այնպես էլ քրդական հիմնախնդրի վերացմանը:

-Թուրքիայի քաղաքականության մեջ, վերջին շրջանում, քրդական հարցի հետ կապված փոփոխություններ նկատո՞ւմ եք:

-Մեծ հաշվով փոփոխություններ չկան` չնայած որոշ մարտավարական քայլերի ու նախաձեռնությունների, որոնք իրականում չեն կարող ազդել խնդրի կարգավորմանը: Քրդական հիմնախնդրի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը հիմնված է քրդական բնակչության շրջանում բաժանարար գծերի ու հակասությունների ստեղծման ու ուժեղացման հիման վրա գործընթացը կառավարելու մարտավարության վրա: Պատահական չէ, որ քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը հայտնեց թուրքական իշխանությունների կողմից քրդական իսլամիստական կուսակցության ստեղծման հնարավորության մասին, ինչը Անկարային հավատարիմ քաղաքական մի կուսակցություն կլինի և դրանով իսկ կմեծացվեն հակասությունները քրդական հասարակական-քաղաքական շրջանակներում: Բացի այդ, վերջերս վարչապետ Էրդողանը հայտարարեց նոր ռազմավարության մասին, ըստ որի` Անկարան չի բանակցելու ՔԲԿ-ի հետ, այլ քաղաքական հարթությունում պետք է իրականացվի խնդրի լուծման գործընթացը: Մեծ տեղ է հատկացվելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի հետ համագործակցությանն ու ՔԲԿ-ի դեմ պայքարում նրանց աջակցության ապահովմանը: Սակայն, պետք է նշել, որ նման քայլերն ուղղակի ճարահատյալ նախաձեռնություններ են, որոնք չեն կարող երկարաժամկետ հեռանկարում կարգավորել իրավիճակը:

-Քրդական գործոնի հետ կապված ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում:

-Կարծում եմ՝ առաջիկայում քրդական գործոնն էլ ավելի կակտիվանա ինչպես Թուրքիայում, այնպես էլ մերձավորարևելյան զարգացումներում: Պատահական չէ, որ որոշ ժամանակ առաջ, լրատվամիջոցներով տարածվեց մարտի 21-ին Հյուսիսային Իրաքում քրդական անկախ պետականության անկախության հռչակման հավանականության մասին տեղեկատվություն: Իսկ մարտի սկզբներին թուրքական մամուլը գրեց Սիրիայում «Արևմտյան Քրդստանի» հռչակման մասին: Իրաքյան Քուրդիսանը դե-յուրե անկախության ճանապարհին է և Իրաքում ընթացող քաղաքական գործընթացները հենց դրա մասին են վկայում: Մերձավոր Արևելքում ընթացող ներկա զարգացումների համատեքստում քրդական գործոնն առաջիկայում, կարծում եմ, կակտիվանա: Իսկ Թուրքիան այս առումով առաջնային թիրախներից է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}