Մանչինի. «Ինտերն» ավարտել է հաղթական շրջանը և պետք է երիտասարդացնի կազմը»
«Ինտերի» անկումն անակնկալ չէր թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի համար, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»:
«Ինտերն» ավարտել է իր հաղթական շրջանը, և վաղ թե ուշ այս պահը պետք է վրա հասներ: Մշտապես հաղթել անհնար է: Թիմը կարիք ունի երիտասարդ նոր ֆուտբոլիստների, ովքեր փորձ ձեռք կբերեն վետերաններից: «Յուվենթուսի» հետ խաղում «Ինտերն» իր հնարավորությունների չափով հանդես եկավ միայն առաջին խաղակեսում, իսկ ահա ընդմիջումից հետո կորցրեց իր ուժը, ինչն անթույլատրելի է նման գրանդ ակումբի համար»,- նշել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերը» 29 խաղում վաստակել է 41 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակ 8-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա