ՀՀ նախագահը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, Կորեայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդևի ու Հուն Ձինթաոյի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Սեուլում կայացող Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովին: Սեուլում կայացել է պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների ղեկավարները մասնակիցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել են Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները