Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը թիվ 7 ԸՏ-ից
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ այսօր հանելու է իր թեկնածությունը Երևանի 7-րդ ընտրատարածքից: Այս մասին Քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն առաջադրվել են թիվ 7 ընտրատարածքում, նույն տեղում առաջադրվել է նաև Սամվել Ալեքսանյանը, ում պաշտպանելու մասին հայտարարել է ՀՀԿ-ն:
Փաշինյանը հայտարարել էր, թե իր համար անակնկալ էր Հովհաննիսյանի առաջադրումը: «Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը»,-հայտարարության մեջ նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա