Հասարակություն 12:10 26/03/2012

Հայաստանյան հեռուստաեթերը որպես բարոյական ճգնաժամի ախտանիշ

Հեղինակ` Արմեն Սարգսյան

Նորություն չի լինի, եթե ասենք, որ ՀՀ-ում բազմաթիվ խնդիրներ առ այսօր էլ շարունակում են մնալ լուծման հրամայականի ներքո: Խնդիրներ, որոնք մի կողմից հետևանք են իշխանական կառույցների ոչ արդյունավետ գործունեության, հայաստանյան հասարակության հոգեբարոյական նկարագրի, իսկ մյուս կողմից` դրամապաշտության մոլուցքից կուրացած և ազգի ճակատագրի հանդեպ «ոչ անտարբեր» անհատների կամ իրավաբանական սուբյեկտների գործունեության: Բնավ կասկածահարույց չդարձնելով ժողովրդավարական զարգացումների անհրաժեշտությունը հայաստանյան իրականության պարագայում, այնուամենայնիվ պետք է նշենք, որ շատ հաճախ այդ զարգացումների «դրոշակի» հովանու ներքո մեր հասարակությանը պարտադրվում են այնպիսի արժեքներ և մոտեցումներ, որոնք իրականում նպաստ են բերում հայ ժողովրդի բարոյական այլասերմանը, արժեքային «նորաձևության» ճահճում դանդաղ, բայց անխուսափելի կործանմանը: «Ազգապահպան» այս առաքելությունից զերծ չի նաև հայաստանյան հեռուստատեսությունը /բացառությամբ սակավաթիվ հաղորդումների/, որի «բարձրարժեք» և «համամարդկային» մշակութային բովանդակությունը միտված է ներկա և ապագա սերունդների մոտ ազնվության, արդարության, մարդասիրության, ազգասիրության որակների, ինչպես նաև գեղագիտական բարձր ճաշակի և պետական մտածողության ձևավորմանը:

Մեր հեռուստաեթերի բովանդակության առյուծի բաժինը կազմող ժամանցային հաղորդումներն ու հեռուստասերիալները նպաստում են մեր հասարակության արժեքային ապակողմնորոշմանը, որը, անշուշտ, անմիջական վտանգ է ներկայացնում նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Դժվար է պատկերացնել այն հասարակության խոստումնալից ապագան, որի արժեհամակարգը ձևավորվում է այնպիսի սերիալներով, որտեղ, օրինակ, ուժի և հզորության կրողի կարգավիճակում ներկայացվում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչները /անկախ դրանց մարդկային որակների տարբերություններից/, մինչդեռ գիտության և մտավորականության ներկայացուցիչները հասարակությանը հրամցվում են խեղճության և անհեռանկար կյանքի կրողի կարգավիճակում: Հանգամանք, որից պարզ է դառնում, որ ապագա սերնդի մոտ հակվածություն է առաջանալու ընդօրինակելու ուժի և հզորության կրողների կերպարին և այլն: Դժվար է պատկերացնել այն հասարակության զարգացումը, որի հեռուստաեթերը գերհագեցած է նորաթուխ էստրադային «աստղիկների» «աստվածահաճո» ելույթներով, կենդանական բնազդներ արթնացնող, կրքածին սիրո գաղափարի հովանու ներքո ընտանիքի «սակրալությունը» կազմաքանդող և անձնական կյանքի «վերքերը» ոչ քրիստոնեական մխիթարությամբ «ապաքինող» ֆիլմերով և այլն: Այսինքն՝ հայաստանյան հեռուսատեթերը ոչ միայն ներկայացնում է մեր արատավոր կյանքը, այլ կարծես «հիմնավորում» է այդ կյանքի անխուսափելիությունը: Մինչդեռ այն մեզ պետք է առավելապես ներկայացնի ոչ թե այն բացասականը, որ կա, այլ այն դրականը, թե ինչպես պետք է լինի:

Հաճախ կարելի է լսել, որ հայաստանյան հեռուստաեթերի որպիսությունը պայմանավորված է դրա հանդեպ պահանջարկով: Անշուշտ, դրանց հանդեպ պահանջարկ կա: Սակայն խնդիրն այն է, որ այդ պահանջարկը ձևավորվել է պետության ոչ պատշաճ միջամտության, այնպես էլ մեր ապագայի հանդեպ որոշակիորեն անպատասախանատու կեցվածք ընդունած հեռուստաընկերությունների գործունեության արդյունքում: Այսինքն` եթե մարդկանց շարունակ հրամցնում ես ցածրորակ «հեռուստաուտելիք» և մեկուսացնում որակյալ «սննդից», ապա սեփական քաղցը բավարարելու համար այդ ցածրորակ ուտելիքն է ձեռք բերում կենսական նշանակություն: Ասել կուզենք, որ այդ պահանջարկը ամենից առաջ տարիներ շարունակ ներկայացված առաջարկի հետևանք է, ինչը և կարիք ունի հաղթահարման: Հասկանալի է, որ մերօրյա պայմաններում ֆինանսական եկամուտների ապահովման հրամայականի ներքո գտնվող հեռուստաընկերությունները առաջնորդվում են սեփական շահերի բավարարման սկզբունքով, սակայն մի բան հստակ է, որ այն ինչ չեն անում հեռուստաընկերությունները, պարտավոր է անել պետությունը: Պետությունը պարտավոր է հստակ մեխանիզմներ մշակել հասարակության արժեհամակարգի վրա հեռուստաեթերի բացասական ազդեցության հաղթահարման առումով, քանզի միայն այս դեպքում կարող ենք որոշակի դրական տեղաշարժեր ակնկալել գռեհիկ օգտապաշտության և ապաքաղաքացիական որակների մեջ թաթախված մեր հասարակության արժեհամակարգում:

Անհարկի միակողմանիություն կլինի, եթե չնշենք, որ այս խնդրի լուծման գործում մասնակցային ակտիվություն պետք է ցուցաբերեն ոչ միայն պետական պատկան մարմինները, այլև քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մեր հասարակության արժեքային այն «սանիտարները», որոնք իրապես շահագրգիռ են ՀՀ զարգացմամբ: Այլապես պետք է խոստովանենք, որ հայասատանյան քաղաքացիական հասարակության սեկտորի ներկայացուցիչները հերթական «գրանտակերներն» են, քանզի անտարբեր են ապաքաղաքացիական դաստիարակություն ապահովող մեր հեռուստաեթերի հանդեպ:

Անշուշտ, քննարկվող խնդիրն անլուծելիների շարքից չէ և կարելի է ուրվագծել դրա լուծման որոշակի մեխանիզմներ: Իհարկե, պետությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարել է, սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ դրանք ունեցել են առավելապես «կոսմետիկ» բնույթ: Օրինակ, օրենսդրական այն նախաձեռնությունը, որի համաձայն հեռուստաեթերի լեզուն պետք է որոշակիորեն հայեցի դառնա, ոչ այլ բան էր, եթե ոչ արժեքային դեղահաբերի կարիք ունեցող մեր հասարակությանը կարևոր, բայց ոչ փրկարար դեղեր տրամադրելու սիրողական մոտեցում: Հեռուստաեթերի լեզվի դրական իմաստով փոփոխությունը բնավ չի վկայում այն մասին, որ փոխվում է նաև հեռուստահաղորդումների բովանդակությունը ի դեմս դրական արժեքների ձևավորման: Այսօր կարիք ունենք հեռուստաեթերի այնպիսի կարգավորման, որը ոչ միայն և գուցե թե ոչ այնքան միտված կլինի Լեզվի պետական տեսչության սպասումների բավարարմանը, որքան հեռուստադիտողի արժեքային դեգրադացիայի կանխմանը: Հասկանալի է, որ շատերը կարող են պաշտպանվել ԶԼՄ-ների ազատության ժողովրդավարական սկզբունքի հովանու ներքո և կարող են բողոքել պետական միջամտության անհրաժեշտության գաղափարի դեմ, սակայն դա անխուսափելի պետք է համարել, քանզի այն, ինչ չեն անում ԶԼՄ-ները, պետք է անի պետությունը, քանզի վերջինս կոչված է իր անվտանգության և ազգային շահերի բավարարմանը և, ըստ այդմ էլ, ԶԼՄ-ների գործառնության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

Եթե ԶԼՄ-ները չեն գնում իրական ինքնակարգավորման և ֆինանսական գայթակղությանը զոհ գնալով ուրանում են ազգային արժեքները, անտեսում են տվյալ հասարակությանը սպառնացող վտանգները, ապա նրանց պետք է օգնել ժամանակակից կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար, առկա խնդիրներին ճիշտ հանգուցալուծում տալու առումով: Այս ամենի համար նպատակահարմար է հեռուստաեթերի բովանդակության պետական կարգավորման իրականացումը: Սա բնավ չի նշանակում ԽՍՀՄ-ի մոդելով գրաքննություն իրականացնելու կոչ, այլ նշանակում է պետության մասնակցություն հասարակության արատավոր արժեհամակարգի ձևավորման կանխարգելմանը: Վերջինս, հարկ է նկատել, կարելի է իրականացնել մի շարք առումներով.

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանցային հաղորդումները և սերիալները առավելապես մասնավոր ոլորտն է կյանքի կոչում, անհրաժեշտ է դրանց բովանդակության ձևավորման հստակ չափորոշիչների պետական մշակումն ու օրենսդրական ամրագրումը: Այսինքն, մասնավոր սեկտորը չի զրկվի իր համար ցանկալի հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից, ինչը վկայություն է այն բանի, որ կունենա ազատ նախաձեռնողականության հնարավորություն, սակայն ստիպված կլինի հաշվի նստել ժողովրդի ապագայի համար կործանար առաքելություն չիրականացնելու հրամայականի հետ /օրինակ, ապասոցիալական և ապաքաղաքացիական վարքագիծ առաջացնելու ներուժ ունեցող «հեռուստակոնտենտների» բացառում և այլն/:
2. Պետությունը կարող է համապատասխան ֆինանսական հատկացումների միջոցով հանդես գալ որպես մշակութային, ժամանցային հեռուստահաղորդումների պատվիրատու, որը մի կողմից հնարավորություն կտա համապատասխան գործընթացների մեջ ներգրավելու լուսանցքում հայտնված բազմաթիվ որակյալ մասնագետների, երկրի ապագայով մտահոգ մարդկանց, իսկ մյուս կողմից` նպաստել հասարակության գեղագիտական ճաշակի բարձրացմանն ու արժեքային ապակողմնորոշվածության հաղթահարմանը:
3. Պետության կողմից հստակ չափանիշների մշակումը` միտված հեռուստաեթերի բովանդակության կարգավորմանը և հեռուստաեթերի այլընտրանքային պատվիրատու դառնալը կարող են նպաստ բերել մրցակցային ակտիվության խթանմանը պետության և մասնավոր սեկտորի միջև, որի արդյունքում կարող է շահել միայն հեռուստադիտողն ու հասարակությունը, քանզի բովանդակային միասնական չափանիշներով առաջնորդվող պետությունն ու մասնավոր սեկտորը խնդիր կունենան առավել գրավիչ դառնալ հեռուսադիտողի համար:
4. Ազգային ինքնության պահպանման և, ինչու ոչ, արդիականացման նպատակով պետությունը պարտավոր է այնպիսի հաղորդումներ պատրաստել կամ նպաստել դրանց պատրաստմանը, որոնք կխթանեն ազգային ինքնաճանաչությանը, կնպաստեն մարդկայնորեն վեհի և գեղեցիկի հանդեպ հիացմունքի ձևավորմանը: Պատահական չէ ասված, որ մարդ հոգեպես աճում է դեպի վեհն ու գեղեցիկն ունեցած իր հիացմունքի շնորհիվ միայն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}