Մադաթյանը լքում է ՕԵԿ-ը
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու մասին: Թերթը հիշեցնում է, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի բնակվել հանրապետությունում:
Ըստ թերթի տեղեկությունների` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մադաթյանը տարիներ առաջ մեղադրվել է ՀՀ նախագահի դեմ մահափորձ իրականացնելու մեջ, Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները