ՕԵԿ ցուցակում երկքաղաքացի կա. օրենսդրությունն արգելում է
«Չորրորդ ինքնիշխանությունն» արդեն անդրադարձել էր, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ազգանուն` Նելսոն Զուրոյան: Սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է և ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: «Այս թեմայի շրջանակներում մեզ ՕԵԿ-ից տեղեկացրին, որ ճիշտ էինք նկատել. Ֆրանսիայում Զուրոյանին բախտը ժպտացել է, և վերջինս դարձել ու հիմա էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի: Մեզ նաև փոխանցեցին, որ Զուրոյանը երկքաղաքացի է, այսինքն` նա հանդիսանում է և´ Ֆրանսիայի, և´ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Առաջիկայում մենք կփորձենք ճշտել, թե երբվանից է Զուրոյանը դարձել ՀՀ քաղաքացի: Ավելացնենք, սակայն, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին: Ի դեպ` օրենքի այս դրույթը տարածվում է նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց վրա:
Ավելացնենք նաև, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այս հրապարակումից հետո հանդես չի եկել հերքումով: Իսկ լռությունն այս դեպքում համաձայնության նշան է: Մնում է առաջադրումները գրանցելուց հետո լսել նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները