Ազգային դրամի պատմությունը կներկայացվի նաև Աշտարակում
Կենտրոնական բանկը ապրիլի 16-23-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ազգային դրամի պատմությանը վերաբերող ցուցահանդեսի կազմակերպում Աշտարակ քաղաքում:
Արագածոտնի մարզպետարանի հաղորդմամբ, ցուցահանդեսի նպատակն է բնակչությանը ծանոթացնել ՀՀ ազգային դրամի պատմությանը, դրամի պաշտպանական հատկանիշներին, ֆինանսաբանկային համակարգի հիմնական գործառույթներին, ներկայացնել ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքները:
Առ այսօր ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա