39 տնօրեն չի հաղթահարել քննական շեմն ու մնացել է առանց հավաստագիր
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2012 թվականի փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հավաստագրման քննությանը մասնակցել է 216 հավակնորդ: Քննական շեմը չի հաղթահարել 39 հավակնորդ, որոնցից թեստային առաջադրանքը բավարար չի կատարել 30-ը, իսկ բանավոր փուլում բացասական արդյունք է արձանագրել 9 մասնակից: 9 հավակնորդ բացակայել է քննությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան