Al Jazeera. Թուլուզցի մարդասպանի կողմից նկարահանված սպանություններ ուղիղ եթերում չեն ցուցադրվի
Al Jazeera-ն չի ցուցադրի իր եթերում թուլուզցի մարդասպանի կողմից նկարահանված սպանությունների կադրերը: Այս մասին այսօր հայտարարել է քաթարական հեռուստաալիքի ղեկավարությունը:
Հիշեցնենք, մարդասպանը տեսախցիկն ամրացրել էր սեփական մարմնին , ինչը հնարավորություն էր ընձեռել նկարահանել բոլոր սպանությունները:
«Կոմեռսանտ.ռու»-ի հաղորդմամբ, այդ դաժան կադրերը Al Jazeera-ի փարիզյան գրասենյակ ուղարկվել էր փոստով` Թուլուզից:
Նշվում է, որ տեսաձայնագրություններում չկա որևէ փաստ, որն արդեն հայտնի չէ հասարակությանը: