Նոյեմբերյանցիները վիրավորված են Վարդանյաններից
«Հայացքը» գրում է, որ «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Վարդանյանները սեփականաշնորհել են թիվ 40 ընտրատարածքը: «Զանիտ են արել» իրենցով ու իրենց աշխատակից կանանցով: Այսպես են բնորոշում հայր և որդի Վարդանյանների «շուստրի քայլը» նոյեմբերյանցիները: Վերջիններս գտնում են, որ իրենց վիրավորել են` անծանոթ թեկնածուհիներին գրանցելով: «Նաև այդ պատճառով, երևի, սիրված միկրովիրաբույժ Արտավագդ Սահակյանը չդրեց իր թեկնածությունը: Դե ինչ, խորամանկների ժամանակն է: Այժմ էլ ասում են, թե գրանցված տեղացի երկու թեկնածուներին մեկ-երկու օրվա ընթացքում կստիպեն դուրս գալ «մրցավազքից»: Երբ այս փոքրիկ լուրը պատրաստ էր հրապարակման, Նոյեմբերյանից զանգեցին և հաստատեցին, որ տեղացիներից մեկն արդեն հանել է իր թեկնածությունը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները