Գեներալ Մանվելը եղբորորդու հակառակորդներին է պաշտպանելու
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է. գրում է «Հրապարակը»:
«Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որևէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին»,-գրում է թերթը:
Ըստ թերթի աղբյուրների, այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված էդուարդ Անտոնյանը հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի և նրա որդու` Կարեն Գրիգորյանի աջակցությունը: Եթե այդպես է, ապա կստացվի, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի` Հրանտ Գրիգորյանի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները