Օլիմպիականների ցուցակը կհաստատի ՄՕԿ-ը
Որքան մոտենում են Լոնդոնի օլիմպիական խաղերը, այնքան ավելանում են, այսպես կոչված, սպիտակ քարտի մասին խոսակցությունները: Օրինակ` լող մարզաձևի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ին կներկայացնի 75-ական մարզիկ-մարզուհու անուն: Նրանք ընտրովի են, քանզի պետք է անպայման մասնակցած լինեն 2011 թ. Շանհայում անցկացված աշխարհի առաջնությանը: Բացի այդ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ին պարտադիր կտրամադրի ընտրյալների` աշխարհի առաջնությունում արձանագրած արդյունքները:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Շանհայում Հայաստանից հանդես են եկել Միքայել Քոլոյանը և Մոնիկա Վասիլյանը: Ազատ լողաոճում Միքայելը 100 մետրն անցել է 53,12 վայրկյանում, իսկ Մոնիկան նույն ոճում 50 մետրը հաղթահարել է 28,46 վայրկյանում : Հավելենք, որ սպիտակ քարտ ստանալու խնդրանքով լողի միջազգային ֆեդերացիա է արդեն դիմել 151 երկրի ազգային ֆեդերացիա: ՄՕԿ-ը ԱՕԿ-ներին օլիմպիականների հաստատված ցուցակը կուղարկի հունիսի մեկին:
Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Սաֆարյանի ղեկավարությամբ թիմն օրական երկու անգամ պարապում է Երևանում, իսկ մայիսին մեր լողորդները Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում