Miliyet. Քրդերը պատրաստվում են մեծ հարձակման
Թուրքական «Միլիյեթ» (Miliyet) առցանց օրաթերթը տեղեկացնում է, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) նախապատրաստվում է խոշորածավալ հարձակման անցնել: Երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սկսված ձյան հալոցքի հետ սպասվում են քուրդ գրոհայինների ռազմական գործողությունների ակտիվացում, մանավանդ որ նովրուզի ցույցերը փաստեցին քրդական լայն զանգվածների պատրաստակամությունը «ՔԲԿ»-ի գրոհայիններին աջակցելու հարցում:
«Մեր ժողովուրդը նովրուզի միջոցով մեզ հրամայեց կազմակերպել այդ հարձակումը: Մեզ այլ բան չի մնացել, քան միայն հաղթել»,- ըստ աղբյուրի, ասել է «ՔԲԿ»-ի ռազմական թևի ղեկավար Նուրեդդին Սոֆին: