Ռուբեն Հայրապետյան. «Տարիներ առաջ գոռում էին` Նեմեց, հեռացիր…»
Երևանի պետական համալսարանում այսօր ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև հետագա պլանների մասին` նշելով, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատում Հայաստանի հավաքականի հաջողությանը, իսկ այժմ իրավիճակը բոլորովին այլ է:
«Տարիներ առաջ գոռում էին` Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր: Սակայն մենք լավ գիտեինք մեր գործը, գիտեինք, թե ինչ ենք անում և ինչի համար: Ժամանակը ցույց տվեց, որ մեր գործողությունները ճիշտ էին: Իսկ ի՞նչ էինք անում մենք: Նպատակաուղղված, նվիրված գնում էինք մեր ընտրած ճանապարհով: Ժամանակին ասում էին, որ Հայաստանում թիմային մարզաձևերը չեն զարգանա: Այստեղ ևս ապացուցեցինք, որ դա ճիշտ չէ, ինչի մասին խոսում են մեր ընտրանու վերջին հաջողությունները: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք վստահորեն գնում ենք առաջ, իսկ դրան նպաստում է նաև 10 տարի առաջվա մեր ընտրած քաղաքականությունը` զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում: Հավաստիացնում եմ, մեր հավաքականը հետ քայլ չի անի: Այսուհետ միայն առաջ ենք գնալու: Մարզադաշտեր ու մարզադպրոցներ կառուցելն իմ գործը չէ, բայց ես անում եմ: Ասել կուզեմ, որ պետք չէ ամեն առիթով կախվել պետությունից և գումարներ ուզել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում