Հարցազրույցներ 12:00 27/03/2012

Շ. Թորոսյան. Անցած հինգ տարիներին մեր համատեղ աշխատանքը կարելի է ստացված համարել

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան

Ջավախքի հայության խնդիրների, և հայաստանյան կառույցների կողմից այդ խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, Ջավախք Հայրենակցական միության նախագահ, Հզոր Հայրենիք կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանի հետ

- Պարոն Թորոսյան, ինչպիսի՞ ծրագրեր կան, որ այժմ ընթացքի մեջ են կամ պատրաստվում եք իրականացնել:

-Ջավախքի հայության հիմնախնդիրների լուծման հետ կապված կոնկրետ ծրագրեր իրականացնում է պետությունը, թեև երբեմն այդ ծրագրերը մեզ չեն բավարարում: Այնպես չէ, որ մենք միշտ գոհ ենք մնացել Ջավախքի հանդեպ պետության վարած քաղաքականությունից: Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ այն ինչ արվում է, շատ լավ է, դրական է, ողջունելի է, բայց բավարար չէ: Մասնավորապես նշեմ, թե այսօր ինչ է արվում: Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայության հետ կապված պետությունը հատկացնում է որոշակի ֆինանսական միջոցներ դասագրքերի ձեռքբերման համար` ուղարկելով Վրաստանի հայկական դպրոցներ, ֆինանսավորելով նաև Վրաստանի հայկական մամուլի որոշ օրգանների: Պետությունն ապահովում է մշակութային որոշակի ֆինանսավորում, մասնավորապես Թբիլիսիի հայկական թատրոնին, և մի շարք այլ ոլորտների:
Բավականին մեծ շարժ կա, այնպես չէ, որ մենք այդ ամենից դժգոհ ենք, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է ավելին արվի և Ջավախքի հետ վարվող քաղաքականության հարցում մենք պետք է առավելագույնին հասնենք: Իհարկե այդ հարցերը տարբեր մակարդակներում միշտ քննարկվում են` սկսած նախագահների և վարչապետների մակարդակից, վերջացրած ԱԳ նախարարների, և այլ գերատեսչությունների միջև քննարկումների մակարդակով: Բայց դրանք պետք է ավելի առարկայական լինեն, տեսանելի և ավելի արդյունավետ: Ես կարող եմ նշել, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով՝ նախագահի մակարդակով վերջին տարիներին ձևակերպել է, թե ինչ է ուզում Ջավախքի հարցում: Մասնավորապես, 2009թ սեպտեմբերի մեկին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարության ապարատի և դիվանագիտական կորպուսի հետ, արտաքին քաղաքական հանձնարարականները մատմանշելիս, կոնկրետ Ջավախքի հարցում նշեց, որ պետք է հայոց լեզուն դառնա տարածաշրջանային լեզու, այն ինչի համար այսօր ջավախքցիները պայքարում են, Հայ առաքելական եկեղեցին պետք է ստանա իրավական կարգավիճակ և այն, որ Ջավախքի հայերը պետք է ինտեգրվեն վրացական հանրությանը, և ոչ թե ձուլվեն: Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու հարցում հաջողություններ արձանագրեցինք, մի շարք այլ եկեղեցիների հետ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ստացավ իրավական կարգավիճակ: Բայց ցավոք դրա շարունական հաջողությունը մենք չտեսանք, այսինքն Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները չվերադարձվեցին հայ առաքելական եկեղեցու վրացահայոց թեմին:

- Իսկ ի՞նչն էր պատճառը:

-Մեր կողմից քաղաքականությունը բավականին ակտիվ էր: Հիշեցնեմ, որ այդ առումով բավականին ակտիվ է Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու Վրացահայոց թեմի գործունեությունը: Կարևոր էր նաև Անցյալ տարի Վեհափառի` Վրաստան և Ջավախք, ինչպես նաև Վարչապետի` Թբիլիսի կատարած այցերը, երբ վերջինս այցելեց նաև Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցի: Այսինքն սրանք քայլեր են, որոնք ցուց են տալիս, որ մենք վճռականորեն պահանջատեր ենք հոգևոր մշակութային արժեքների հարցում, մինչդեռ Վրաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունները չեն արձագանքում դրան` շարունակելով հայկական եկեղեցիները ուծացնելու քաղաքականությունը:

- Ձեզ չի թույլատրվում մտնել Ջավախք: Դա չի՞ խանգարում ծրագրերի իրականացմանը:

-Գիտեք, այո, 2008 թվականի ամռանից ինձ չթույլատրեցին մտնել Ջավախք և այդպես էլ այդ արգելանքը պաշտոնական ձևակերպում չստացավ: Մենք մեր աշխատանքը կատարում ենք: Այսօրվա տեխնոլոգիաների դարաշրջանում շատ արագ մեր խոսքը կարողանում ենք հասցնել Ջավախք, ամենօրյա կապի մեջ ենք նրանց հետ, շատերն այցելում են մեզ, բարձրաձայնում խնդիրներ, որոնց մենք արձագանքում ենք: Իհարկե, փոքր ինչ արդյունավետությունը կբարձրանար, եթե ֆիզիկապես կարողանայի Ջավխքում լինել, բայց ամեն դեպքում, հաջող ծրագրեր և գործունեություն ծավալելու առումով դա ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է:

- Պարոն Թորոսյան, իսկ հայաստանյան ո՞ր կուսակցությունների ծրագրերում են ներառված քայլեր Ջավախքի խնդիրների առնչությամբ:

-Գնահատելով զուտ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, կարող եմ ասել, որ Ջավախքի խնդիրների առնչությամբ լուրջ գործունեություն են ծավալել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն կուսակցությունները: Վերջիններս նշանակալի աջակցություն են ցուցաբերել նաև իմ և իմ գլխավորած «Ջավախք» հայրենակցական միության գործունեությանը թե´ խորհրդարանում, թե´ խորհրդարանից դուրս և թե´ բուն Ջավախքում: Իհարկե որպես ՀՀԿ խմբակցության անդամ իմ համագործակցությունը այս խնդիրներում առավել սերտ է եղել ՀՀԿ-ի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք ձեր համատեղ աշխատանքը:

-Հանրապետական կուսակցության հետ մեր համագործակցությունը սկսվել է 2007 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ «Հզոր հայրենիք» կուսակցությունը և «Ջավախք» հայերանակցական միությունը որոշեցին խորհրդարանական ընտրություններում աջակցել ՀՀԿ-ին: Արդյունքում, ես, որպես «Ջավախք» հայրենակցական միության նախագահ և «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ընդգրկվեցի ՀՀԿ համամասնական ցուցակում և այդ ցուցակով դարձա պատգամավոր՝ ընդգրկվելով Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության մեջ: Անցած հինգ տարիներին մեր համատեղ աշխատանքը կարելի է համարել ստացված: «Ջավախք» հայրենակցական միության տեսանկյունից մի քանի առումով ենք ճիշտ համարում համագործակցել Հանրապետական կուսակցության հետ: Նախ այն, որ Հանրապետական կուսակցությունը իշխանություն է և քաղաքական կոալիցիայի առաջատար ուժն է: Իսկ Ջավախքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման երաշխիք կարող է լինել հենց գործող ուժեղ իշխանությունը: Եվ եթե «Ջավախք» հայրենակցական միությունն իր առջև նպատակ է դրել` իր նպաստը բերել ջավախքցիների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, ապա միանշանակ գործող իշխանության հետ համագործակցությունն ամենաարդյունավետն է: Երկրորդը՝ ՀՀԿ-ն ինքը ազգային պահպանողական կուսակցություն է, դավանում է ազգային արժեքներ, և բնականաբար, ՀՀԿ-ի համար խորթ չեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայ ժողովրդի հիմնախնդիրներն ու առաջին հերթին Ջավախահայերի հիմնախնդիրները: Այն, որ ՀՀԿ-ն ինձ որպես այդ հիմնախնդիրների բավական ակտիվ բարձրաձայնողի և լուծումներ առաջարկողի ընդգրկեց համամասնական ցուցակում և հնարավորություն տվեց ԱԺ բարձր ամբիոնը ծառայեցնել այդ նպատակներին, արդեն իսկ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն բավականին լուրջ մոտեցումներ ունի և թերևս ապագայում նույնպես ունենալու է Ջավախքահայերի հիմնախնդիրների լուծման գործում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}