«Երբ ստեղծվեց կինոն, ասում էին, որ թատրոնը մահանալու է, բայց թատրոնն ապրեց, ծնվեց հեռուստատեսությունը, կրկին թատրոնն ապրում է»
Թատրոնը եղել է, կա և միշտ կլինի: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի համոզմունք արտահայտեց Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանը: «Երբ ստեղծվեց կինոն, ասում էին, որ թատրոնը մահանալու է, բայց թատրոնն ապրեց: Ծնվեց հեռուստատեսությունը, կրկին թատրոնն ապրում է, հիմա էլ ` համացանց, ինտերնետ, կրկին թատրոնը կա ու կլինի, քանի որ կենդանի շփումը, որ կա հանդիսատեսի հետ, ոչ մի բանի հետ չես կարող փոխել: Բեմում ամեն ինչ կենդանի է ու ծնվում է հանդիսատեսի հետ միասին: Պերճ Զեյթունցյանը մի հիանալի բնորոշում է արել` կինոն քեզ ցույց են տալիս, իսկ ներկայացումը դու ինքդ ես նայում»,- ասաց նա:
Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանն ասաց, որ թատրոնն իր համար տոն է ու կապ չունի, թե այդ օրն ինքը ինչ է խաղալու` ողբերգություն, դրամա, թե կատակերգություն: Նա նշեց, որ իր համար ամենաթանկը հանդիսատես-թատրոն կապն է, որը և յուրահատուկ է, և տարօրինակ, քանի որ հանդիսատեսը թեև տեսնում է բեմի վրա շարժվող, խոսող մարդուն, բայց չի կարողանում նրա հետ երկխոսության մեջ մտնել:
Նախորդող նորություն՝ Այսօր Թատրոնի միջազգային օրն է. «Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները