Հայերենով գործող Cafe4tune.com սոցիալական ցանցը նորույթներ է ներկայացրել
Cafe4tune.com սոցիալական ցանցը թողարկել է իր բետա-տարբերակը, ինչպես նաև iPhone-ի, iPad-ի ու Android-ի համար նախատեսված հավելումները: 2011-ին առաջին անգամ ներկայացվելով հանրությանը` Cafe4tune.com-ն այսօր ունի օգտատերեր ավելի քան 170 երկրներից և գործում է 30-ից ավելի լեզուներով, այդ թվում` հայերենով: Այս մասին տեղեկացնում են Cafe4tune.com տարածաշրջանային ներկայացուցչության մամուլի բաժնից:
Համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտաշես Օյկոնոմիդիսի խոսքերով, Cafe4tune.com-ն իրական հեղափոխություն է սոցիալական ցանցերի ոլորտում: «Cafe4tune.com-ում առկա տեսա-, ձայնա- և տեքստային գործիքների ինտեգրման շնորհիվ ցանկացած սպառող և գործարար կարող է բարելավել աշխարհին իր ներգրավվածության աստիճանը: Կայքի ընդլայնմանը զուգահեռ` մեր նպատակն է այցելուներին հնարավորություն տալ գտնելու իրենց հետաքրքրող գրեթե ամեն ինչ 3D ինտերակտիվ միջավայրում»:
Cafe4tune.com սոցիալական ցանցում օգտատերը կարող են ոչ միայն տեքստային հաղորդագրություններ փոխանակել ընկերների հետ, այլ, ցանկության դեպքում, նաև կառավարել սեփական 3D-պրոեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ սեփական փողոցներով, հյուրանոցներով, սրճարաններով ու անցորդներով: Cafe4tune.com-ում հնարավոր կլինի վարել սեփական ուղիղ առցանց հեռարձակումներ, այդ թվում նաև բջջային հեռախոսների տեսախցիկների օգնությամբ: Նորույթների թվում է նաև վիրտուալ խանութներ, պատկերասրահներ ստեղծելու հնարավորությունը՝ առցանց վաճառքի հնարավորությամբ: Ցանցը հնարավորություն կտա ընկերություններին արդյունավետ ու մինիմալ ծախսերով առաջ տանել սեփական բրենդները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին