Պատմաբան. «Առաջին և երրորդ նախագահները, հնարավոր է, համագործակցեն»
«Առավոտի» հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, դաշնակցական Արշավիր Գասպարյանն ասել է, որ ընտրությունները հնարավորությունների արվեստ է, և ոչինչ չի կարելի բացառել քաղաքական ուժերի միավորումների հարցում. «Վերջիվերջո, նրանք քաղաքական մրցակիցներ են, ոչ թե` քաղաքական թշնամիներ»: Գասպարյանը չի բացառում, որ առաջին և երրորդ նախագահները կարող են համագործակցել: «Ես նաև կարծում եմ, որ օպոզիցիոն դաշտը Հայաստանում դեռևս ձևավորված չէ. ես որպես օպոզիցիա տեսնում եմ այն ուժին, որի շունչն իշխանություններն իրենց թիկունքին զգում են, իսկ մեր օպոզիցիան, ցավոք, այն տեղը չի զբաղեցնում, որտեղ պիտի լիներ, առողջ չէ»,- ասել է պատմաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները