Խաչատուր Սուքիասյանի դիմումը կքննարկվի այսօր
Այսօր ժամը 15-ին թիվ 10 ԸԸՀ-ում քննարկվելու է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումը: Այդ մասին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տեղեկացրել են Սուքիասյանի գրասենյակից: Թերթը հիշեցնում է, որ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը գրավոր դիմում էր հղել Սուքիասյանին և թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր համարել իր կողմից մինչ այդ տրամադրված տեղեկանքն առ այն, որ Սուքիասյանը վերջին 5 տարիներին բնակվել է Հայաստանում: Թերթը նաև հիշեցնում է, որ նույն ընտրատարածքում, Խաչատուր Սուքիասյանից բացի, առաջադրվել է նաև նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանր, որը կպայքարի մեծամասնական ընտրակարգով, եթե իշխանությունները չգրանցեն Խաչատուր Սուքիասյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները