Գ. Մելիքյան. Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններն այլևս միջազգային հանրությունը լուրջ չի ընդունում
«Դա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող կանխամտածված քաղաքականության շարունակությունն է: Դա այդ երկրների՝ Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու ծրագրի մի մասն է կազմում»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, Սեուլյան գագաթաժողովում, հայկական ատոմակայանի անվտանգության վերաբերյալ հնչեցված հայտարարությունները՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Պատգամավորը հիշեցրեց միջազգային փորձագետների այն հավաստիացումները, ըստ որի՝ հայկական ատոմակայանի անվտանգությունը բարձր հիմքերի վրա է դրված:
«Ադրբեջանն ու նրա եղբայրակից Թուրքիան միջազգային տարբեր ատյաններից մշտապես ապատեղեկատվություն են տարածում, ինչն այլևս միջազգային հանրությունը լուրջ չի ընդունում: Այդ երկրները խարխլում են տարածաշրջանային կայունությունն ու լուրջ սպառնալիքներ ստեղծում առկա հարաբերական խաղաղության պահպանման հարցում»,- ասաց Գ. Մելիքյանը:
Նախորդող նորությունները` http://www.panorama.am/am/politics/2012/03/27/president-sargsyan-speech1/
http://www.panorama.am/am/current_topics/2012/03/27/serzh-sargsyan-seoul/
http://www.panorama.am/am/politics/2012/03/27/seul-speech/