Ջերմուկի Մայր գործարանը նոր կառավարիչ ունի
Ըստ «Հայացքի» տեղեկությունների` Ջերմուկի Մայր գործարանը շուրջ 1 ամիս առաջ տրվել է հավատարմագրային կառավարման:
«Ըստ տեղեկությունների` գործարանի սեփականատեր, ամերիկահայ Կայծակ Զեթլյանը դրա ղեկավարումը վստահել է «Սպայկա» ընկերությանը, որը զբաղվում է մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, հյութերի արտադրությամբ և այլն: Թերթը գրում է, որ «Զեթլյանն այլ բիզնեսով զբաղվածության պատճառով է գործարանը հավատարմագրային կառավարման հանձնել:
«Գործարանի մի քանի հարյուր աշխատողներ այսօր մտավախություն ունեն առաջիկայում աշխատակազմում հնարավոր փոփոխությունների առումով: Կրճատումների մասին լուրջ խոսակցություններ թեպետ չեն եղել, սակայն աշխատակիցները մտահոգվում են, որ իրենք պարզապես կարող են փոխարինվել այլ մարդկանցով:
Այսօր «Ջերմուկ» հանքային ջրի բազմաթիվ արտադրողներ կան շուկայում: Մայր գործարանի արտադրածը համարվում է ջերմուկներից «ամենաէլեգանտը»»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները