Ս. Գիմիշյան. «ՀԱԿ ցուցակը կարող էր շատ ավելի ընկալելի լինել»
ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե` «Ձեր կարծիքով ՀԱԿ համամասնական ցուցակը, որում այդպես էլ տեղ չգտաք, մրցունա՞կ է, և հնարավո՞ր է արդյոք ներկայացված թիմով Ձեր ասած իշխանափոխությանը հասնել», ասել է. «Կարող եմ ասել, որ ՀԱԿ ցուցակը կարող էր շատ ավելի քաղաքական լինել և շատ ավելի ընկալելի հասարակության համար: Բայց քանի որ ես ընդգրկված չեմ այդ ցուցակում, գնահատական տալը մի քիչ կոռեկտ չի լինի»:
Թերթի այն դիտարկմանը, թե ` «Ձեր անհամաձայնությունն արդարացվա՞ծ եք համարում, համենայնդեպս նկատեցիք, որ ՀԱԿ ցուցակը կարող էր ավելի քաղաքական լինել», Գիմիշյանը պատասխանել է. «Մենք մեր կարծիքը, դիրքորոշումը քաղաքական խորհրդում ենք ներկայացրել, մենք հետևից չենք խոսացել, մենք բաց ենք այդ գործընթացին մասնակցել: Շատ են տարածված խոսակցությունները, որ մենք նախագահի դիրքորոշմանը դեմ ենք եղել, մինչդեռ կյանքում ճիշտ հակառակն է տեղի ունեցել: Նախագահը հայտարարել էր, որ ինքը երջանիկ կլինի, որ կուսակցությունները համաձայնության գան, ես որ ամեն ինչ արել եմ, որ կուսակցությունները համաձայնության գան, և կարծես բոլոր կուսակցությունները միավորվեցին, բացի երկուսից` «Այլընտրանք» և ՀՀՇ: Այդ երկուսն են նախագահի դիրքորոշմանը հակառակ գնացել: Ստացվեց այնպես, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նախագահի ուզածը լինի, բայց արդյունքում կազմվեց այն ձևի ցուցակ, որտեղ մենք չկանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները