Թիվ 10 ԸԸՀ նախագահն առաջարկեց չգրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը
Երևանի Կենտրոնի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը առաջարկեց չգրանցել անկուսակցական Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Նա հայտարարեց, որ այստեղ առաջադրված միայն երեք թեկնածուների` անկուսակցական Գագիկ Շահնազարյան, ՀՀԿ-ից Գարեգին Նուշիկյանի և Սարիբեկ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերն են համապատասխանում ԸՕ պահանջներին:
«Այս դիմումների վրեաբերյալ հանձնաժողովի կողմից առարկություններ չեն եղել, և նրանք համարվում են գրանցված պատգամավորի թեկնածուներ», -հայտարարեց Յազրյանը:
Նա ասաց, որ ոստիկանությունը տեղեկանք է ներկայացրել, որ Խաչատուր Սուքիասյանը չի բնակվել Հայաստանում: Այս պահին Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը վկայակոչելով իրավական ակտերը` առարկություններ է ներկայացնում, որոնց համաձայն պետք է գրանցել Սուքիասյանի թեկնածությունը:
Նախորդիվ` Խաչատուր Սուքիասյանն ի սկզբանե գիտակցել է, որ իր թեկնածությունը չի գրանցվելու
Հ.Հակոբյանը դիմել է ՄԻՊ. «Ինչո՞ւ են Խ.Սուքիասյանին հրաժարվում գրանցել, բայց Ս.Սարոյանին գրանցում են»
Փաստաթղթերն անթերի են. Խաչատուր Սուքիասյանը խնդրում է գրանցել իրեն