Լիլիան Գալստյանը, Գևորգ Ղազարյանը և Գայանե Գալոյանը` «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողներ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողներին:
Պարգևատրման արարողությանը, որը տեղի ունեցավ «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինկաները: Այն աշխատանքները, որոնք մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքեցին ամենաշատ Like, ճանաչվեցին հաղթողներ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում:
Մրցույթի հաղթող` գյումրեցի Գևորգ Ղազարյանը, ստացել է առաջին մրցանակ` USB-մոդեմ և «Դրայվ-10» սակագնային փաթեթից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված երևանցի Լիլիան Գալստյանը պարգևատրվել է USB-մոդեմով և ստացել «Դրայվ-5» սակագնային փաթեթից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Գայանե Գալոյանը ստացավ մեկ տարի շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն «Դրայվ-1» և USB-մոդեմ:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն` արժանանալով բազմաթիվ մարդկանց հիացմունքի ու բարձր գնահատականի: Եղեք ավելի ակտիվ, հետևեք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալներն դեռ առջևում են», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին