Հարցազրույցներ 20:20 28/03/2012

Ն. Գալստյան. ԵՄ-ի ծրագրերն արդյունավետ են տարածաշրջանային համագործակցության պարագայում

Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը Եվրաինտեգրումն է: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը:
-Կարևոր է այն հանգամանքը, որ մեր Ազգային անվտանգության ռազմավարության մեջ եվրոպական ուղղությունը կարևորագույններից մեկն է: Այսինքն` Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունն իր արտահայտություն է գտել նաև Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Այնտեղ հստակ նշված է, թե որ կառույցների հետ ինչ բնույթի հարաբերություններ ենք նախատեսում ունենալ: Եթե փաստաթուղթը համեմատենք իրականության հետ, ապա կարող ենք ասել, որ սկզբունքային հարցերում էական տարբերություններ չկան: Պետք է ընդգծել, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի բազմասպեկտր համագործակցությունը վերաբերում է թե քաղաքական բարեփոխումներին, թե տնտեսական զարգացումներին: Թեև մեզ մոտ չկա պաշտոնապես ֆիքսած նպատակ` անդամակցել ԵՄ-ին, մենք կարող ենք ասել, որ Եվրոպական միության հետ համագործակցության ասպեկտում բնավականին լուրջ առաջընթաց կա: Սա, մի կողմից, կարելի է համարել մեր արդտաքին քաղաքական որոշակի ձեռքբերում: Սակայն սա մեծապես պայմանավորված է հենց իր` ԵՄ-ի շահագրգռվածությամբ, որովհետև ԵՄ-ն մեր տարածաշրջանը դիտարկում է որպես միասնական օրգանիզմ, որպես «միջանցք», որպես էներգետիկ ռեսուրսների տարանցման կամ այստեղից արդյունահանման տարածաշրջան և բնականաբար մեծապես շահագրգռված է տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններով:

-Իսկ ավելի կոնկրետ, ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեիք:
-Մենք ունենք մի իրավիճակ, երբ առաջնահերթ կամ օրակարգային խնդիրներից մեկը «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունն է, որը սկզբնապես պետք է ներառի պետություն-ԵՄ համագործակցությունը, իսկ հետո այն կարող է նաև ընդլայնվել մասնակից պետությունների միջև համագործակցությամբ: Այս տեսանկյունից հետաքրքիր է, իհարկե, այդ գոծընկերության շրջանակներում նախատեսվող ազատ առևտրի պայմանագիրը, համաձայնագրերը, մասնավորապես ԵՄ-ի և ՀՀ-ի միջև, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը: Մենք ունենք մի լուրջ խնդիր` կապված այն բանի հետ, որ այս բոլոր ծրագրերի առավելագույն արդյունավետություն կարող է լինել այն դեպքում, եթե Հարավային Կովկասի պետությունների միջև լինի տարածաշրջանային համագործակցություն:
Վրաստանը պաշտոնապես նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն նրա համագործակցությունը ծրագրային առումով այդքան էլ առաջ չէ մեզանից: Իսկ Ադրբեջանի հանրապետությունը ևս պաշտոնապես նպատակ չունի անդամակցելու ԵՄ-ին, բայց նրա ձեռքբերումները ոչ միայն հայ, այլև արտասահմանյան մասնագետների կարծիքով ծրագրային համագործակցության տեսանկյունից բավականին ետ են` այն առումով, որ Ադրբեջանում խնդիրներ կան` կապված ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ժողովրդավարության և կոռուպցիայի հետ: Ադրբեջանը նաև շատ է խոչընդոտում տարածաշրջանային համագործակցությյան զարգացմանը:

- Այս համատեքստում եկեք անդրադառնանք Բաքվում կայանալիք` Արևելյան գործընկերության ԽՎ երկրորդ լիագումար նիստին: Ինչպե՞ս Դուք կգնահատեք հայկական պատվիրակության` այդ նիստին մասնակցելու մտադրությունը:
-Պաշտոնական տեսանկյունից մեծ նշանակություն չունի, թե որտեղ է այն անցկացվում: Մասնակցութունը պետք է լինի, քանի որ մեր մասնակցությամբ, թե առանց մեզ, այդ ձևաչափը վերաբերում է մեր հարցերին: Այսինքն պետք է լինի կողմ, որը կպաշտպանի մեր տեսակետները: Իհարկե, Ադրբեջանը պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ պետք է սպասել այնտեղ, այդ ձևաչափի հանդիպումների մեծ մասում նրանք փորձել են հակահայկական ինչ-որ բաներ առաջ քաշել, մերոնք էլ համարժեք պատասխան են միշտ տվել: Բայց կարծում եմ, սա մեր համար լուրջ մտահոգության առարկա դարձնել պետք չէ:

- Հայաստանի` եվրաինտեգրման ուղիով ընթանալն արդյոք չի խոչընդոտում մյուս խոշոր դերակատարների կամ կառույցների հետ մեր հարաբերությունների զարգացմանը:
-Սա ավելի շուտ ոչ թե եվրոպական ինտեգրացիա է, այլ եվրոպականացում՝ համապատասխանեցում եվրոպական տնտեսական ու քաղաքական չափանիշներին: Այ եթե լիներ նպատակ` անդամակցում ԵՄ-ին, ապա մեր ֆիքսած արտաքին քաղաքականության հայեցակարգին որոշակիորեն կհակասեր: Իսկ այսօրվա իրավիճակում ես չեմ կարծում, թե լուրջ հակասություններ կան, քանի որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքական հարաբերությունները զարգացնում է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի հետ, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այստեղ մենք հնարավորություն ենք ստանում ուժային մի կենտրոնի հետ հարաբերությունների միջոցով կոմպենսացնել և թուլացնել մեկ այլ կենտրոնից կախվածությունը: «Արևելյան գործընկերության» մշակման և ներկայիս փուլում մենք նաև տեսնում ենք Ռուսաստանի կողմից որոշակի ինտեգրացիոն նախաձեռնություններ` կապված Եվրասիական միության գաղափարի հետ:

- Ո՞րն է մեր դերն այս գործընթացներում:
-Մենք ընդհանուր սահման չունենք Եվրասիական միության նախատեսվող մասնակիցների հետ, ինչն էական խնդիր է նմանատիպ միությունների համար: Մինչդեռ ԱՊՀ շրջանակներում արդեն իսկ ունենք կնքած ազատ առևտրի պայմանագիր, ինչը մեզ հնարավորություն է տալիս մասնակից երկրների, այդ թվում Եվրասիական միության ապագա մասնակիցների հետ ազատ առևտուր կատարել: Այսօր Եվրասիական միությանն անդամակցելու անհրաժեշտություն` տնտեսաքաղաքական տեսանկյունից ես չեմ տեսնում: Արտաքին քաղաքականությունը պետք է լինի խիստ և հիմնավոր հաշվարկված ու հավասարակշռված:

- Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում մեր տարածաշրջանում ԵՄ ակտիվությունը:
-Սա իրականում մի առանձին ասպեկտ է` ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականության մեջ: Տրամաբանությունն այսպիսին է` նրանց համար Հարավային Կովկասն, առաջին հերթին, տարանցիկ տարածաշրջան է, որոնցով պետք է անցնեն իրենց էներգատարերը և հաղորդակցային ուղիները: Որպեսզի այս փոխադրումները լինեն անվտանգ, անհրաժեշտ է, որ այս տարածաշրջանում լինի կայունություն: Իսկ դրա համար պետք է տարածաշրջանում չլինեն կոնֆլիկտներ և պետք է երկրների ներսում հնարավորինս զարգացնել, խթանել ժողովրդավարական բարեփոխումները, քանի որ, ըստ ժողովրդավարության խաղաղության տեսության, ժողովրդավարական երկրները հազվադեպ են միմյանց հետ պատերազմում: Ժողովրդավարությունը պետք է լինի կայունության երաշխիք:

- Այս քաղաքականության արդյունավետության առումով ինչպիսի՞ միտում եք տեսնում:
-Կա երկու մոտեցում` փափուկ անվտանգության և կոշտ անվտանգության: Հարավային Կովկասում ԵՄ-ն հանդես է գալիս զուտ փափուկ անվտանգության դիրքերից: Դժվար է հաշվարկել, թե որքանով է նպաստել ԵՄ-ի ակտիվությունը մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը, բայց կարելի է ասել, որ հենց միայն այն հանգամանքը, որ ԵՄ-ն ներգրավված է այդ երկրների ներքաղաքական բարեփոխումների մեջ, դա արդեն որոշակի երաշխիքներ տալիս է, որ այդ երկրները կարևորում են ԵՄ-ի հետ հարաբերութունները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}