Աշխատանքային խորհրդակցություն` Արցախի նախագահի մոտ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությանը և Հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել կառույցի ղեկավար Լևոն Գրիգորյանը: Նախագահ Սահակյանը իր խոսքում ընդգծել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հողաշինարարության պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային նշանակության պահպանման ու էֆեկտիվ օգտագործման հարցերը` հավելելով, որ դրանցից մեծապես կախված է հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, գյուղատնտեսությունում նախատեսված միջոցառումների հաջող իրականացումը:
Անդրադառնալով Հանրապետության հարավային շրջանների զարգացման խնդիրներին` երկրի ղեկավարը հատուկ կարևորել է այնտեղ համապատասխան կայանի հիմնադրումը, որը կծառայի որպես ենթակառուցվածքային հանգուցակետ` իր մեջ ներառելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ սոցիալական բաղադրամասերը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին