Սուքիասյանի թեկնածությունը չգրանցվեց
Երևանի Կենտրոնի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստում ձայների մեծամասնությամբ որոշվեց մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը որոշումը հիմնավորեց նրանով, որ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը «թերի են կամ կեղծված»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ հանձնաժողովի նախագահի, այս ընտրատարածքում առաջադրված միայն երեք թեկնածուների` անկուսակցական Գագիկ Շահնազարյան, ՀՀԿ-ից Գարեգին Նուշիկյանի և Սարիբեկ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերն են համապատասխանում ԸՕ պահանջներին:
Մանրամասները` հաջորդիվ:
Նախորդիվ` Թիվ 10 ԸԸՀ նախագահն առաջարկեց չգրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը
Խաչատուր Սուքիասյանն ի սկզբանե գիտակցել է, որ իր թեկնածությունը չի գրանցվելու
Հ.Հակոբյանը դիմել է ՄԻՊ. «Ինչո՞ւ են Խ.Սուքիասյանին հրաժարվում գրանցել, բայց Ս.Սարոյանին գրանցում են»
Փաստաթղթերն անթերի են. Խաչատուր Սուքիասյանը խնդրում է գրանցել իրեն