Հայաստանի դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներեն ներդիրով դեղեր
Հայաստանի դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներ ներդիրով դեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա խոսքերով` խոսքը վերաբերում է «Ստեկլովիդնոյե տելո» դեղին, որն արտադրվում է Բելառուսում` Ադրբեջանի համար:
ԴԱՆ միության տնօրենը նաև տեղեկացրեց, որ դեղերի շուկայում հայտնաբերվել են կեղծ դեղեր, մասնավորապես, «Նիկոմեդ» ընկերության դեղերի նմանօրինակները: Ըստ Ս.Զաքարյանի, այդ մասին ահազանգել է հենց «Նիկոմեդ» ընկերությունը: Նա հայտնեց, որ շուկայում վաճառվում են այդ ընկերության «Ակտովեգին» ու «Կոնկոր» դեղերը (Actovegin Forte 200mg, Series 10696391 և 10677398, Concor 5mg, Series 135628, Conor Cor 2,5 mg, Seris 133703):
ԴԱՆ միության տնօրենի խոսքերով` այդ մասին ահազանգել են համապատասխան մարմիններին, նամակով դիմել են ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չեն ստացել և այդ դեղերը շրջանառությունից չեն հանվել: Նա նաև նշեց, որ դեղերը վաճառվում են գրեթե բոլոր դեղատներում:
Ս.Զաքարյանի խոսքերով` 2011թ-ի մայիսին ՀՀ կառավարությունը փոխել է դեղերի ներմուծման և արտահանման կարգը, որն էլ նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին: Այսինքն`այս փոփոխությունով հնարավոր է դարձել ներմուծել դեղեր, որոնց փաթեթավորումը, գույնը կամ տառատեսակները Հայաստանում հաստատված չեն: Իսկ դա նշանակում է, որ դեղ արտադրող ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում այն դեղերի համար, որ հատուկ արտադրել է այլ տարածաշրջանների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա