ԼՂՀ ՊԲ. Արցախը խաղաղության կողմնակից է, իսկ այդ խաղաղությունը պատրաստվում է պահպանել իր ուժերով
«Արցախը խաղաղության կողմնակից է, իսկ այդ խաղաղությունը պատրաստվում է պահպանել իր ուժերով, որը որ ցույց կտա մայիսի 9-ի զորահանդեսի ժամանակ»,- անդրադառնալով Մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ անցկացվելիք զորահանդեսին և Ադրբեջանից դրա առնչությամբ հնչող քննադատություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հարցին, թե Ադրբեջանում հայտարարում են, որ այդ զորահանդեսը անկայունացնող գործոն է, Ս. Հասրաթյանը նշեց. «Ավելի լավ է Ադրբեջանը պատասխան տա իր կողմից շփման գծում իրականացվող ապակայունացնող գործողությունների համար: Ադրբեջանը չի հարգում շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի կանոները՝ անընդհատ սրելով իրադրությունը»: