Ինչու են ուշացնում անձնագրերի տրամադրումը
«Հայացքը» հարց է բարձրացնում` ինչո՞ւ են ուշացնում քաղաքացիների անձնագրերի տրամադրումը, ովքեր փոխել են հները և անձնագրային բաժանմունքներ են գալիս նորերի հետևից: «Անձնագրերը չկան, դեռ պատրաստ չեն, չնայած վաղուց պետք է պատրաստ լինեին. խոստացված ժամկետները վաղուց արդեն անցել են:
Աշխատակիցները բացատրում են, թե ուշանում է տպագրության գործը, չեն հասցնում ժամանակին տպել, բլանկները տպում են ՀՀ-ից դուրս: Այնուամենայնիվ, ամսվա վերջ է, մարդիկ պատրաստվում են թոշակ ստանալ, նպաստ ստանալ, բայց անձնագրերը չկան:
Թերթը դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզաբանում ստանալու նպատակով, սակայն այդպես էլ չեն պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները