Ճապոնիան վերադարձավ մահապատժի կիրառմանը
Ճապոնիայում ոչ երկարատև դադարից հետո վերադարձել են մահապատժի կիրառման` նախօրեին մահապատժի են ենթարկել երեք հանցագործի: Նշենք, որ այս երկրում մահապատիժը կիրառվում է 2010թ-ից հետո առաջին անգամ:
«Ուտռո.ռու»-ն տեղեկացնում է, որ ներկա դրությամբ Ճապոնիայում 132 դատապարտյալ սպասում է մահապատժի և նրանց մեջ է նաև Սեկո Ասահարը, ով 1995թ-ին Տոկիոյի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչն է:
Նշվում է, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն ժողովրդավարական միակ պետություններն են, որտեղ մահապատիժը շարունակում է մնալ դատական համակարգում: