Աբրահամյաններն առաջ կտանեն հայրենական տնտեսությունը
«Ժողովուրդը» գրում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները չեն մասնակցում ԱԺ սպասվող ընտրություններին: Ինչպես հայտնի է` Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում էր, Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ-ում, Սերյոժա Աբրահամյանն էլ` ՕԵԿ-ում: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Արա Աբրահամյանն ինքն է դեռևս փետրվար ամսին հորդորել եղբայրներին` չմասնակցել ընտրություններին:
Թերթի հետ զրույցում Սերյոժա Աբրահամյանը պարզաբանել է, որ եղբայրներից յուրաքանչյուրն ինքն է իր որոշումը կայացրել: «Ես 9 տարի է` պատգամավոր եմ, հիմա որոշել եմ բիզնեսով զբաղվել»,-ասել է նա`հավելելով, որ մյուս երկու եղբայրները ևս հիմնականում նույն պատճառով չեն ընդգրկվել նախընտրական ցուցակներում. «Մեր հայրենական տնտեսությունն ենք առաջ տանելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները