Պարարտանյութի ներկրումն ուշացել է
Եղանակային վատ պայմանների պատճառով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ներկրումը մի փոքր ուշացել է: Այս մասին Արագածոտնում երեկ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով, մինչև ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին:
Ըստ նախարարության մամուլի ծառայության, նախարարը հիշեցրել է, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտրը` 350 դրամով, հավելելով, որ շուկայական և առաջարկվող գների տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին