ՀՀ նախագահը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ էլ հանդիպում է ունեցել նաև Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
Դրանով ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր, պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը պետական այցով գտնվում էր Սինգապուրում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի առաջնորդների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով