Սամվել Հարությունյանը կսպասարկի Օլիմպիական խաղերը
Հաճելի լուր ստացվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԼԱ): Լոնդոնի օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը սպասարկող մրցավարների թվում ՖԻԼԱ-ն հաստատել է միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Սամվել Հարությունյանին: Նա մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզում, քանզի շուրջ 35 տարի մրցավարել է նախկին ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Երևանցի 55-ամյա մասնագետը սպասարկել է նաև 2008 թ. Պեկինում անցկացված օլիմպիական խաղերը:
Մինչ Լոնդոն մեկնելը հայ մրցավարը կաշխատի Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում ապրիլին հաջորդաբար անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: