Թուրքիայի ռազմական ակտվիությունը Սիրիայում կարող է վտանգել հայ համայնքը
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Թուրքիան հնարավոր է ակտիվ ռազմական մասնակցություն ունենա Սիրիայում, իսկ սա վտանգ է ներկայացնում սիրիական հայ համայնքի համար. «Անհրաժեշտ է այս հանգամանքը լրջագույնս հաշվի առնել ու չանտեսել թուրքական գործոնի վտանգավորությունն ու սպառնալիքը»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց նա:
Եթե Իրանում էլ ռազմական գործունեություն ծավալվի, ապա Թուրքիան հնարավոր է անմասն չմնա նաև դրանից: Սա ԱՄՆ-ի հետ, այսպես ասած, «առևտրային փոխհարաբերությունների» կոնտեքստում է տեղավորվում, որը միտված է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանություն բառը չարտասանելուն:
Ըստ Ռ.Սաֆրաստյանի` Թուրքիան փորձում է ավելի ակտիվ ու ինքնուրույն քաղաքականություն տանել տարածաշրջանում, սակայն սա մեծ մասամբ չի համապատասխանում այն դիրքերին, որ նա ունի. «Մոտակա մեկ-երկու տարին ցույց կտա, արդյոք Թուրքիան կմնա իր շրջանակների մեջ, թե դուրս կգա դրանից` այդպիսով վտանգելով աշխարհաքաղաքական գործընթացները»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման