ՀՀ նախագահի 2011 երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվի մայիսի 29-ին
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը «Երգեցողություն» անվանակարգում:
Եզրափակիչ փուլում օպերային կատարումներով հանդես են եկել Թերեզա Գևորգյանը, Հովսեփ Նշանյանը, Մանե Գալոյանը, Արման Նիկոլյանը, Տաթևիկ Աշուրյանը և Մերի Մովսիսյանը:
Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակների շնորհման օրը, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրը հայտնում է, որ Հանրապետության նախագահի մրցանակը հովանավորում է «Պողոսյան» հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում