Թեկնածուների գրանցումը շարունակվում է. Ի՞նչ պատկեր է ընտրատարածքներում
Պատգամավորության թեկնածուների գրանցման վերջնաժամկետի ավարտին մնացել է 2 օր և առաջադրված թեկլնածուների ցանկը աստիճանաբար նոսրանում է: Թեկնածուների մեծ մասը գրանցվել է, մյուսների գրանցումը շարունակվում է, իսկ ոմանք էլ հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Այսպես, օրինակ, Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված 4 թեկնածուների երկուսն են մնացել` ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Ֆարմանյանը և Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը:
Երևանի թիվ 4 ընտրատարածքում բոլոր առաջադրված թեկնածուները «տեղում» են, բայց նրանց գրանցումը դեռ չի կատարվել: Հիշեցնենք` նրանք են` ՀՀԿ-ից ինքնաառաջադրված Արմեն Եփրեմյանը, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, անկուսակցական ինքնաառաջադրված Ալեքսան Մինասյանը, ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանը, Սաթիկ Սեյրանյանը և «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը:
Թիվ 5, 6, 7, 8, 10, 11 ընտրատարածքներում բոլոր առաջադրված թեկնածուները գրանցված են: Թիվ 7-ում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, գրանցման համար ներկայացրած իր փաստաթղթերը հետ է վերցրել «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջադրվել, հետո գրանցման փաստաթղթերը հետ էին վերցրել ՕԵԿ-ից Էդուարդ Մադաթյանը և թիվ 17 ընտրատարածքում առաջադրված Հենրիկ Աբրհամայնը (ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը): Թիվ 18 ընտրատարածքում նույն քայլին է դիմել ինքնաառաջադրված անկուսակցական Հենզել Առաքելյանը:
Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Գագիկ Մարգարյանը ևս հետ է վերցրել առաջադրման համար ներկայացրած փաստաթղթերը:
Ընտրապայքարին հրաժարվել է մասնակցել Գեղարքունիքի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 22 ընտրատարածքում առաջադրված թեկնածու ՀՀԿ-ական Վահագն Հակոբյանը, որին պաշտպանելու մասին հայտարարել էր Հայ Ազգային կոնգրեսը:
Այս ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են` ՀՀԿ-ից Մանվել Բադեյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից Վանիկ Հարությունյանը, ՀՀԿ-ական ինքնաառաջադրված թեկնածու Գրիշա Հովեյանը և ՀՅԴ-ից Արտաշես Նիկոյանը:
Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքում առաջադրված «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն է հետ վերցրել իր փաստաթղթերը, թիվ 29-ում անկուսակցական Դանիելյան Գրիգորը, թիվ 30 ընտրատարածքում` Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Սենիկ Էվինյանը, թիվ 31-ում` անկուսակցական Սամվել Սամվելյանը, թիվ 36-ում անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, թիվ 40-ում` անկուսակցական Երվանդ Չիլինգարյանը:
Պատգամավորության թեկնածուների գրանցումը կշարունակվի միչև ապրիլի 1-ը, 18:00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները