Թուրքերի 51 տոկոսի կարծիքով Թուրքիայում չկա մամուլի ազատություն
«Gallup» միջազգային հետազոտական «Gallup» կենտրոնը հարցում է անցկացրել աշխարհի 133 պետությունների քաղաքացիների շրջանում` պարզելու նրանց կարծիքն իրենց երկրում տիրող մամուլի ազատության մասին:
«Հավատո՞ւմ եք, որ ձեր երկրում մամուլի ազատություն կա» հարցին թուրքերի 40 տոկոսը դրական պատասխան է տվել: Իսկ 51 տոկոսը Թուրքիան մամուլի համար անազատ երկիր է համարել: Այդ ցուցանիշով Թուրքիան 133 երկրների ցանկում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» օրաթերթը հիշեցնում է, որ նախորդ տարի «Freedom House»-ի հրապարակած զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության ցուցիչով դասվել էր կիսաազատ երկրների շարքում:
Իրենց երկրում մամուլի ազատության առկայությանը հավատացողների հնգյակը, ըստ հետազոտության արդյունքների հետևյալն է.
1. Ֆինլանդիա (97 %)
2. Հոլանդիա (96 %)
3. Ավստրալիա (94 %)
4. Գանա (93 %)
5. Գերմանիա (92 %)