ՈՒԵՖԱ-ն դժգոհ է «Եվրո-2016»-ի մոդելից
ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն նշել է, որ իր կազմակերպությունը դեռ որոշակի դժվարություններ ունի «Եվրո-2016»-ի ձևաչափի հաստատման հարցում: Հիշեցնենք, որ մայրցամաքային այդ առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է 24 թիմ` 16-ի փոխարեն:
«Մենք որոշում կկայացնենք տարեվերջին: Մրցաշարին մասնակցելու է 24 թիմ, և դա խնդիր է: Չէի ասի, որ դա իդեալական քանակ է, քանզի այդ դեպքում փլեյ-օֆֆ կարող են դուրս գալ նաև այնպիսի թիմեր, որոնք խմբերում գրավել են երրորդ տեղը: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի խաղերի արդյունքները նախօրոք պլանավորված չլինեն, և որպեսզի թիմերը չիմանան, թե ինչպիսի արդյունքի պետք է հասնեն` հաստատապես հաջորդ փուլ դուրս գալու համար»,- նշել է Ինֆանտինոն:
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն փորձում է բացառել նաև նման սխեմայի դեպքում հնարավոր դավադրությունները, երբ երկու թիմ պայմանավորվում են` երրորդին ասպարեզից դուրս թողնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա